Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից Ալիկ Սարգսյանը և Արայիկ Գրիգորյանը վատ են

Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից Ալիկ Սարգսյանը և Արայիկ Գրիգորյանը վատ են
26.02.2017 | 17:29

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է տարածքային ցուցակներով առաջադրված հանրապետական թեկնածուների հետ: Հանդիպումը տևեց շուրջ 1 ժամ, որից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ քննարկվել են կազմակերպչական հարցեր, տրվել են հանձնարարականներ:

Անդրադառնալով Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուների թիմակիցների մասնակցությամբ ծեծկռտուքին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ մրցակցությունը բնական է, պետք է մրցակցություն լինի, իսկ մրցապայքարը նախատեսված է ընտրական օրենսգրքով:
Հանդիպումից հետո ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը և Արայիկ Գրիգորյանը շենքից դուրս եկան նյարդային վիճակում: Հարցին, թե առանձին անդրադարձ եղե՞լ է Մասիսի միջադեպին, Արայիկ Գրիգորյանը բորբոքվեց՝ «միջադեպ չի եղել, ընդամենը երկու անձ հանդիպել են, զրուցել են»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ առանձին անդրադարձ չի եղել այդ միջադեպին, սակայն անմիջապես էլ հավելեց, որ քննարկվել են կարգապահական հարցեր, «որպեսզի նման դեպքերը բացառվեն»:


«Պետք է լինել հաշտ, համերաշխ և պետք է թիմը պատասխանատվություն կրի ոչ միայն իր համար, այլև նպաստի, որպեսզի այնպիսի ընտրություններ լինեն, որոնք ընկալելի կլինեն թե հայ հանրության, թե միջազգային հանրության համար: Մենք պետք է հետևողական լինենք, որ նման դեպքեր ընդհանրապես չլինեն»,-ասաց նա:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ